ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ»

Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ»
09.01.2013 | 17:02

Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ, իշխանության կգան նոր ուժեր, որոնք կվարվեն այնպես, ինչպես նախորդները: Շատ բան կփոխվի, եթե հաջողվի ցանկացած ճանապարհով ստեղծել հզոր տնտեսություն: Դրա համար հարկավոր է առաջին հերթին լուծել ԼՂՀ-ի խնդիրը: Միայն պատերազմը բացառելուց հետո կարելի է անցնել տնտեսության զարգացման խնդիրներին, միայն այդ դեպքում Հայաստանը կդառնա ներդրումների համար հարմար երկիր: Այսօր Հայաստանում գրեթե միայն Ռուսաստանն է ներդրումներ կատարում, որը քիչ է, խաղաղության պայմանագիր կնքելուց հետո միայն Հայաստանում տեղի կունենան արմատական փոփոխություններ, քանի որ այսօր բյուջեի առյուծի բաժինը գնում է սպառազինությունների մրցավազքին: Այս ծրագրերը իրագործելու ամենակարճ ճանապարհը Հայաստանի անդամագրվելն է Եվրասիական միությանը: Դա կլինի վերջին 21 տարվա ամենախելացի գործողությունը:

Դիտվել է՝ 3829

Մեկնաբանություններ